пятница, 12 июня 2015 г.

«Մեր օրերի առաքյալը կամ ցնդածի մեկը»


Մաս առաջին



Որոշում կայացնելը դժվար էր։ Այդ օրից անցել է արդեն մեկ տարի ու մի քանի ամիս։ Ամեն ինչ որոշվեց մի քանի ժամվա մեջ, իրերը  դրված էին, ամեն ինչ պատրաստ էր, որ սկսվեր մեր օրերում տարօրինակ մի իրադարձություն։ Իրականում այդքան իրադարձությունը տարօրինակ չէր, որքան իրադարձության գլխավոր մեղավորը։
Մի գուցե «երկու բուռ» մեծությամբ երկրում նման իրադարձություններ հաճախ են կատարվում՝  որոնց մասին քչերն են տեղյակ, կամ ոգևորվածությունը ստիպում էր նրան մտածել, որ միայն նա կարող է նման քայլի գնալ։ Ամեն դեպքում, ամեն ինչ այդ պահից կարելի է սկսված համարել։

Բարի գալուստ։ Տարօրինակ ընդունելություն, ոչինչ չասող հայացքներ, կամ մի գուցե այդ հայացքների մեջ հայոյախառն կամ ինչու չէ, եթե լինենք լավատես՝ ինչը քիչ հավանական է, հիացմունքի զսպված արտահայտումներ։

Մարդիկ ամենուր նույնն են...
Տարբեր է նրանց ապրելակերպը, հագ ու կապը, կերած սնունդը, հաճախած դպրոցներն ու բակի բլոտ խաղալու նստարանները։ Բայց մերօրյա  իրականության մեջ  մարդիկ մտածում են միանման, գործում են միանման։

Հեռավոր այդ գյուղը չէր տարբերվում ոչնչով։ Մարդիկ բոլոր մարդկանց նման էին, ունեին աչքեր, քիթ, ճակատ, բերան, մի խոսքով այն ամենը ինչ ունենում է սովորական մարդը։ Կային բարի ու  չար, ստախոս ու երկերեսանի։ Մեր օրերի չարիքը, իր ճանկերը հասցրել էր նաև աշխարհի կողմից մոռացված այդ վայրում բույն դնել։

Առաջին հիասթափությունները արդեն վարձակալած բնակարանի դռներն էին ծեծում, բայց հետդարձի ճանապարհը փակ էր, իսկ բանալու բոլոր օրինակները կոտրվել էին։

Առաջին դեպքը չէր, որ  նա պետք է ապրեր միայնակ, բայց այս անգամ ամեն ինչ տարբերվում էր մնացած դեպքերից։ Տան պատերը մռայլ էին՝ չարենցյան անհյուրընկալ սև  պատերի նման։ Գնալու տեղ չկար, բոլորն անծանոթ էին, բայց տանը նստելու ցանկություն էլ չկար։

Աղմկոտ քաղաքից դեպի հեռավոր գյուղ փախչելու միակ նպատակը, նոր ու «ավելի բարի» մարդկանց հանդիպելն էր, որտեղ չէր լինի ո՛չ ատելություն, ո՛չ բամբասանք, ո՛չ ճղճիմ հարաբերություններ։ Բայց արի ու տես, որ իր սառը մարդկայաին հարաբերություններով աղմկոտ քաղաքը, մի օր նրան ավելի լավն էր  թվալու։

Օրերն իրար հետևից գալիս, բարևում ու անց էին կենում։ Արդեն կային առաջին ծանոթները, ովքեր իրենց աջակցություն էի առաջարկում, կային առաջին հարևանները, ովքեր երեկոյան միշտ հրավիրում էին տաք ընթրիքի՝ մտածելով, որ միայնակ ապրող տղամարդը սոված կարող է մնալ։ Նա չէր մերժում, շփվում էր բոլորի հետ, աշխատում էր լիներ բարեհամբույր, ժպտար ամենքին։
Բայց ամեն անգամ գալիս էր այն մտքին, որ մարդիկ ոչինչ անտեղի չեն անում։ Կյանքն է այդպես, մարդիկ մեղավոր չեն, մտածում էր նա, չէ որ նույնիսկ լավագույն ամուսնություն հիմնված է երկուստեք շահի վրա՝ աղջիկը ամուսնանալուց մտածում է, որ իր ապագան լավ կդասավորվի, կունենա իրեն ապահովող ամուսին, իսկ տղան մտածում է, որ կունենա հավատարիմ՝  միշտ իրեն  հանդուրժող  կին։
Մերօրյա իրականության մեջ իրերը միշտ չէ, որ իրենց անուններով են կոչվում։ Կային օրեր երբ մարդիկ հարմարվում էին աշխարհի բոլոր կանոներին, «մեծերի» կողմից իջեցված հրամաններին։ Այսօր աշխարհն այլ է, ավելի խելացի,










Комментариев нет:

Отправить комментарий